-
25.09.2013|
15:20
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին առաջին ատյանի դատարանը դատապարտել է 14 տարվա ազատազրկման: Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի մեկ այլ նախկին թեկնածուի` Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու մեջ: Վարդան Սեդրակյանը իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ Հայրիկյանին չի հետաքրքրում Սեդրակյանի 14 տարին:
-
25.09.2013|
14:48
ՀՀ քաղաքական ուժերի մեծ մասը դեմ չի արտահայտվում Մաքսային միությանն անդամակցելուն: Առայժմ միայն այդ բողոքն արտահայտվում է քաղաքացիական նախաձեռնությունների կողմից, որոնք Մաքսային միությանն անդամակցելը դիտում են որպես Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում: Այս դեպքում ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանի հանրությունը:
-
25.09.2013|
13:41
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով պետք է ստեղծվի, որը գլխավորելու է Աղվան Հովսեփյանը:
-
24.09.2013|
15:27
Փաստաբան Ռուբեն Սահակյանը, ի պատասխան թերթերից մեկի հարցի, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը իրեն վաստակավոր իրավաբանի կոչում է շնորհել Լիցկային մատուցած ծառայությունների համար, որի արդյունքում նախկին մարզպետի որդին ազատվեց բանտից, հայհոյել է նման լուրեր տարածողներին:
-
24.09.2013|
12:56
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը դրական է գնահատում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, քանի որ շատ դեպքերում Ռուսաստանը Հայաստանին «փրկում է»:
-
23.09.2013|
16:59
Հայ ազգային կոնգրեսից հեռացած մի խումբ քաղաքական գործիչներ ամիսներ առաջ նախաձեռնել էին վերագրանցել «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը: Դեռևս մայիս ամսին կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը և Հովհաննես Իգիթյանը մամուլի ասուլիսում տեղեկացրել էին, որ կուսակցությունն իր անդրանիկ համագումարը կհրավիրի սեպտեմբերին:
-
23.09.2013|
16:21
Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ և քաղաքական ուժեր արդեն հայտնել են իրենց անհամաձայնությունը: Ոմանք հանդես են գալիս Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, ոմանք առաջարկում են քարոզչություն հասարակության շրջանում, որպեսզի ոտքի կանգնեն և պաշտպանեն Հայաստանի ինքնիշխանությունը:
-
23.09.2013|
15:41
Նախագահական ընտրությունների վերջին ակորդները` նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի դատաքննությունը ավարտվեց:
-
21.09.2013|
20:48
Այս տարի, Հայաստանի անկախությունից ընդամենը տասնութ օր առաջ, Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը ազդարարեցին ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալու որոշման մասին: Արդեն իսկ բազմաթիվ գնահատականներ, մեկնաբանություններ են հնչել Հայաստանի ինքնիշխանության կորստի, անկախությունից նահանջի և այլնի մասին: Ես ուզում եմ խնդրին նայել այլ դիտանկյունից:
-
21.09.2013|
12:58
Չորս ամիս առաջ ազատամարտիկների պայքարը սկսվեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նստացույցով: Երեկ ռազմական ոստիկանությունը ձերբակալել է նրան: Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը ասաց, թե գիտեն, որ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը այցելել է նրան, սակայն որևէ տեղեկություն չունեն այդ հանդիպումից: